Բելգիայի դատախազությունը բացառել է ԱԷԿ-ի անվտանգության աշխատակցի սպանության մեջ ահաբեկչության հետքը: Այս մասին ՏԱՍՍ-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են Շառլեռուայի դատախազությունից:
«Այս գործում ահաբեկչության հետք չկա»,- ասել են դատախազությունից:
Բելգիայի դաշնային դատախազությունը, որը համակարգում է հակաահաբեկչական հետաքննության բոլոր բնագավառները, դեռ մեկնաբանություններ չի արել:
La Meuse թերթի փոխանցմամբ՝ անվտանգության աշխատակցի մուտքի թույլտվությունը չեն գողացել:




























