Ռուսաստանում ղեկավարներից ոչ ոք պատրանքներ չի տածում Ջոն Քերրիի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո ԱՄՆ-ի եւ այլ արեւմտյան երկրների հետ հակաահաբեկչական դաշինք ստեղծելու կապակցությամբ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նման պատրանքներ ոչ ոք չի տածում: Չի կարելի ասել, որ մենք մոտեցել ենք ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցությանը: Չի կարելի ասել, որ մենք մոտեցել ենք մեր առջեւ կանգնած մարտահրավերների դեմ պայքարի համար դաշիք ստեղծելուն»,- ասել է նա:





























