Հորդանանի թագավոր Աբդալլահ II իբն Հուսեյնը ամերիկացի օրենսդիրներին զգուշացրել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունից եկող վտանգի մասին: «Ահաբեկիչներին Եվրոպա է ուղարկում Թուրքիան, եւ դա Էրդողանի քաղաքականության մի մասն է»,- այս մասին ասված է միապետի` քաղաքական գործիչների հետ հանդիպման սղագրության մեջ, որը հրապարակել է The Guardian-ը: Պարբերականի տեղեկության համաձայն, զրույցը տեղի է ունեցել հունվարի սկզբին: Դրան մասնակցել են սենատորներ Ջոն ՄակՔեյնը եւ Բոբ Քորքերը:

Մասնավորապես, Աբդալլահը մի քանի հայտարարություն է արել Մերձավոր Արեւելքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության վերաբերյալ: Նրա խոսքով, Թուրքիայի ղեկավարը «հավատում է, որ տարածաշրջանի խնդիրները լուծվում են արմատական իսլամիզմի մեթոդներով»: Բացի այդ, միապետը հայտնել է, որ Եվրոպայում ահաբեկչությունը Անկարայի քաղաքականության մասն է: «Դրա համար շարունակում են խփել Թուրքիայի ձեռքերին, բայց նա ջրից չոր է դուրս գալիս», - ասել է նա: