Ճապոնական լրատվական «Կիոդո» գործակալության տվյալներով, փախստականի կարգավիճակի ռեկորդային թվով դիմումներ այս տարի մերժվել են ճապոնական իշխանությունների կողմից:
Գործակալությունը մեջբերում է Պաշտպանության նախարարության տվյալները, որոնց համաձայն, 2015-ին ներկայացված 7500 դիմումից միայն 27-ն է հավանության արժանացել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եւս 13 հազար մարդ որոշման է սպասում: Նրանցից ոմանց թույլ է տրվել աշխատել, սակայն մեծամասնությունը ստիպված է մնալ հատուկ կենտրոններում, որոնք, հաղորդագրությունների համաձայն, լեցուն են փախստականներով:





























