Այժմ մենք տեղեկատվական տարածքում նորաձեւության օրենսդիրների, նախ եւ առաջ` անգլոսաքսոնական ԶԼՄ-ների հետ տեղեկատվական պատերազմի վիճակում ենք»,- ասել է նա
Ռուսաստանը անգլոսաքսոնական ԶԼՄ-ների հետ տեղեկատվական պատերազմի վիճակում է, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ասում են, թե Ռուսաստանն այժմ աշխարհում վատ համբավ ունի: Իսկ դուք գիտե՞ք, թե այժմ ուրիշ ով վատ իմիջ ունի աշխարհում: ԱՄՆ-ը: Այժմ մենք տեղեկատվական տարածքում նորաձեւության օրենսդիրների, նախ եւ առաջ` անգլոսաքսոնական ԶԼՄ-ների հետ տեղեկատվական պատերազմի վիճակում ենք»,- ասել է նա:
Պեսկովը նաեւ ընդգծել է, որ նման պայմաններում աննպատակահարմար է համարում «իմիջային գործերի վրա» աշխատելը, որովհետեւ «խոսքը քարոզչության եւ հակաքարոզչության մասին է այդ բառի լավ իմաստով»:



























