Շոտլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ Գլազգոյում մուսուլման Ասադ Շահի սպանությունը կարող էր կրոնական դրդապատճառներ ունենալ, գրում է Associated Press-ը:

Նշենք, որ Շահը խանութի սեփականատերն էր, որը շնորհավորել էր քրիստոնյաների Զատիկը: Ասադ Շահը ֆեյսբուքյան իր էջում կատարել էր հետեւյալ գրառումը. «Բարի ուրբաթ եւ երջանիկ Զատիկ, հատկապես իմ սիրելի քրիստոնյաների համար»:

Ավելի ուշ տղամարդուն դանակի հարվածներից մահացած էին գտել: Ոստիկանությունը կալանավորել է կասկածյալին՝ նշելով, որ նա 32-ամյա մի մուսուլման է: