Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մեկ օրում Սիրիայի Պալմիրա քաղաքում 40 թռիչք են իրականացրել, ասված է ՌԴ ՊՆ կայքում:

«Հարվածներ են հասցվել ահաբեկիչների 158 օբյեկտների, ոչնչացվել է 100 գրոհային, 4 տանկ, 3 հրետանային կայանք, զինամթերքի 4 պահեստ եւ 5 միավոր ավտոմոբիլային տեխնիկա»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ չնայկած Պալմիրայի արեւելքում եւ արեւմուտքում շարունակական մարտերին, ԻՊ գրոհայինների մի մասը ստիպված է եղել նահանջել քաղաքի հյուսիսային շրջաններ: