«Աէրոֆլոտ»-ը ժամանավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Ղազախստան: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ընկերւթյան հաղորդագրությունը:

Ավիաընկերությունում նշել են, որ մինչեւ հիմա Ղազախստանից չվացուցակի շուրջ անհրաժեշտ փաստաթղթերը չեն ստացել:

Ընդհանուր առմամբ, մարտի 26-27-ին նախատեսված 11 չվերթ է չեղարկվել:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ռուսական ավիացիոն ոլորտի կարգավորողներն իրենց հերթին ժամանակավորապես փակել են Ղազախստանի ազգային ավիափոխադրող Air Astana-ի՝ դեպի Մոսկվա չվերթները (Ռուսաստանի մյուս քաղաքներ թռիչքների թույլտվությունն ուժի մեջ է):

Ղազախական ավիափոխադրողը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր է «Աէրոֆլոտ»-ը, որն ուշացրել է հայտը. ժամանակին հայտ ներկայացրած ռուսական մյուս ընկերություններն անխափան իրականացնում են չվերթները: