ՆԱՏՕ-ն առաջարկում է Ռուսաստանին հետեւել U-2 հետախուզական օդանավերով: Բրիտանական Independent-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի միացյալ զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլոուն:
Գեներալի խոսքով, այս օդանավերը պետք է օգտագործվեն տեղեկությունների հավաքագրման այլ միջոցների հետ միասին:
Ըստ Բրիդլոուի, դա անհրաժեշտ է՝ հաշվի առնելով Մոսկվայի կողմից «աճող սպառնալիքը» եւ տարածաշրջանում ԱՄՆ-ի սպառազինությունների կրճատումը:





























