Ալժիրում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով 12 մարդ է մահացել, եւս 2-ը ծանր վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության տվյալները:

Ուղղաթիռը աղետի է ենթարկվել Սահարայում հետախուզական առաքելության ժամանակ, Ադրար եւ Ռեգան քաղաքների միջեւ: Նախնական տեղեկություններով, աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Ալժիրի զինված ուժերի շտաբի պետը հրամայել է փաստի առթիվ հետաքննություն սկսել:

Նշվում է, որ Ալժիրի անվտանգության ուժերը պարբերաբար մարտի են բռնվում իսլամիստ ծայրահեղականների հետ, հաղորդում է  Lenta-ն: