Նավթի համաշխարհային գներն այսօր՝ մարտի 28-ին, շարունակում են արձագանքել Baker Hughes նավթագազային ծառայությունների ընկերության տվյալների ֆոնին, ըստ որի ԱՄՆ-ում հորատման սարքերի թիվը նվազում է: Այս տվյալները հրապարակվել են Զատիկի տոնակատարություններից առաջ:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,83 տոկոսով՝ հասնելով 41.37 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Baker Hughes-ի տվյալներով, մեկ շաբաթվա ընթացքում, որն ավարտվել է մարտի 24-ին, ԱՄՆ-ում հորատման սարքավորումների թիվը կրճատվել է 12-ով կամ 3 տոկոսով եւ կազմել 464 միավոր: Տարեկան արտահայտությամբ, այդ ցուցանիշը նվազել է 584 միավորով կամ 56 տոկոսով:

Միաժամանակ նավթային հորատման սարքերը նվազել են 15 միավորով կամ 4 տոկոսով՝ հասնելով 372-ի, ինչը 2009 թվականից ի վեր նվազագույն ցուցնաիշն է: