Հորդանանը պատրաստ է «Գազպրոմի» պորտֆելից հեղուկ բնական գազ գնել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռուս-հորդանանյան միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արձանագրության տեքստը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
«Հորդանանյան կողմը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով ուսումնասիրել արտոնյալ գներով հեղուկ բնական գազի մատակարարումների հարցը: Հորդանանյան կողմը «Գազպրոմին» առաջարկում է մատակարարումներ իրականացնել Հորդանան «Գազպրոմի» պորտֆելից»,- ասված է փաստաթղթում:
Արձանագրության մեջ նշվում է նաեւ, որ կողմերը պատրաստ են ընդլայնել էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցությունը եւ նպաստել երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների զարգացմանը:




























