Թմրանյութերի պատճառով նախկինում դատապարտված տղամարդը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում օրը ցերեկով 3 տարեկան աղջկա է գլխատել:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, երեխան հեծանիվով ընթացել է մետրոյի Նեյհու կայարանի ուղղությամբ, երբ անհայտ անձը մոտեցել է նրան:
Ըստ BBC-ի ռուսական ծառայության, երեխայի հետեւից քայլող մայրը նախ կարծել է, որ տղամարդը ցանկանում է նրան օգնել հեծանիվով անցնել բլրակի վրայով: Երբ տղամարդը մեծ դանակ է հանել գրպանից, չափազանց ուշ է եղել որեւէ բան ձեռնարկելու համար:
Անցորդները բռնել են Վան անունով հանցագործին եւ փոխանցել ոստիկաններին: Հանցագործության վայրում հայտնաբերել են արյունոտ դանակը:
Վանը, որը, CNA գործակալության փոխանցմամբ, 33 տարեկան է, նախկինում հոգեկան խանգարման դեմ բուժում է ստացել:




























