Գերմանական Regiobahn երկաթուղային ընկերությունը հայտարարել է նորամուծության մասին՝ կապված սեռական ոտնձգությունների շուրջ կանանց բողոքների թվի աճի հետ: Այն Լեյպցիգի եւ Հեմնիցի միջեւ երթեւեկող գնացքներում կանանց համար առանձին վագոններ կունենա: Այս մասին գրում է Mirror-ը:

Ըստ Gazeta-ի, նոր վագոնները տեղակայված կլինեն լոկոմոտիվից անմիջապես հետո: Ենթադրվում է, որ մեքենավարի մոտ գտնվելու հանգամանքը կանանց կօգնի ավելի անվտանգ զգալ: Սակայն, ընկերության ներկայացուցիչների խոսքով, նորամուծությունն անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին Քյոլնում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանք չէ:

Հիշեցնենք, որ Ամանորի նախաշեմին Գերմանիայի ոստիկանությունը սեռական ոտնձգությունների մասին կանանցից ավելի քան 800 հայտարարություն ստացավ, որոնք, բողոքների համաձայն, Քյոլնում իրականացրել էին տասնյակ միգրանտներ: