Նավթի համաշխարհային գներն այսօր՝ մարտի 29-ին, շարունակում են նվազել շուկայում պահպանվող առաջարկի գերավելցուկի ֆոնին:
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,78 տոկոսով՝ հասնելով 40,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,69 տոկոսով՝ հասնելով 39,12 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Այս շաբաթ ներդրողները սպասում են ԱՄՆ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) եւ ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից «սեւ ոսկու» պաշարների մասին նոր տվյալների հրապարակմանը:
Նախորդ շաբաթ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտնել էր 9,4 մլն բարելով կամ 1,8 տոկոսով նավթի պաշարների ավելացման մասին, որը հասել է 532,5 մլն բարելի: Այդ աճը երեք անգամ ավելի էր կանխատեսումներից: Վերլուծաբանները կարծում էին, որ ցուցանիշը կաժի 3,09 մլն բարելով:





























