Արաբական Միացյալ Էմիրությունների Աջման եւ Շարժա էմիրությունների սահմանին գտնվող Ajman One բնակելի համալիրում երեքշաբթի բռնկված հրդեհից 5 մարդ է տուժել, որոնց թվում՝ հղի մի կին, հայտնում է Gulf News-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ 5 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, եւ նրանց տեղում շտապ բուժօգնություն է տրամադրվել: Տուժածների թվում հղի կին է եղել, որին հիվանդանոց են տարել:

ԱՄԷ քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ ողջ գիշեր այրված համալիրում իրավիճակը հսկողության տակ է վերցվել: Հրդեհը տեղայնացվել է, հետագա տարածման վտանգ չկա:

Հիշեցնենք, որ հրդեհի մասին տագնապը ստացվել էր տեղական ժամանակով ժամը 21:45-ին: Երկու ժամ անց կրակը տարածվել էր դեպի գրեթե իրար հարող 2 շենքերը եւ կլանել 10 հարկ: Բոլոր բնակիչներին տարհանել են: