Գլենդելում 35-ամյա հային կալանավորել են դեռահասի առջեւ ձեռնաշարժությամբ զբաղվելու կասկածանքով: Ոստիկանությունը փնտրում է հնարավոր նոր զոհերի:
Los Angeles Times-ի փոխանցմամբ, 17-ամյա աղջիկը շաբաթ օրը երեկոյան ոստիկանություն էր զանգահարել այն բանից հետո, երբ տեսել էր, թե ինչպես է տղամարդը, որի ինքնությունը հետո պարզվել էր, ձեռնաշարժությամբ զբաղվում իր արծաթագույն Honda CR-V մակնիշի մեքենայի մեջ՝ Բուենա Վիստա փողոցի մոտ: Աղջկա վկայությամբ, վարորդը, որը, ինչպես պարզվել էր, Արազ Շահբազյանն է, սեւեռուն նայում էր իրեն, երբ ինքն անցնում էր նրա մեքենայի կողքով:
Նա լուսանկարել էր մեքենան, ինչի շնորհիվ էլ հնարավոր էր եղել պարզել տղամարդու ինքնությունը, ասել է ոստիկանության սերժանտ Ռոբերտ Ուիլյամը: Շահբազյանը ոստիկանությունում հերքել է դեռահասի առջեւ ձեռնաշարժությամբ զբաղվելու մեղադրանքները, սակայն հաստատել է, որ ինքը հաճախ է լինում դեպքի վայրում եւ աղջիկներ է փնտրում, որոնք, որպես կանոն, իրականում ավելի երիտասարդ են լինում, քան արտաքինից երեւում են:
Նրան կալանավորել են երեխայի նկատմամբ ոտնձգություն կատարելու եւ անբարո վարք դրսեւորելու կասկածանքով:




























