Եվրասիական միությունում Հայաստանը մուտք է ստացել գյուղատնտեսական արտրադրանքի ավելի լայն շուկայի: Այդ մասին մարտի 29-ին Երեւանում Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի Միջազգային կոնգրեսի նախագահության նիստին լրագրողներին հայտնել է Արդյունաբերական եւ գյուղարդյունաբերական համալիրի հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար), Բելառուսի նախկին վարչապետ Սերգեյ Սիդորսկին:
«Ավելի վաղ Հայաստանի բանջարեղենն ու մրգերը Ռուսաստանում եւ Բելառուսում հիմնականում շուկաներում էին վաճառվում: Իսկ այժմ դուք մուտք եք ստացել խոշոր առեւտրական ցանցերին, ընդ որում` նույնիսկ ամենաթանկարժեք: Եվրասիական միությունը ձեզ առավելություն է տվել` անտուրք առեւտրի շնորհիվ ավելի հեշտորեն հայտնվել ամենախոշոր ցանցերում: Դուք դուրս եք մղել (փոխարինել եք – խմբ.) շատ երկրների, նույն Թուրքիային, պատժամիջոցային ցանկի այլ ապրանքներ եք յուրացնում: Մի՞թե դա առավելություն չէ: Մենք դա հասկանում ենք եւ ողջունում», - ընդգծել է Սիդորսկին:




























