Սեպտեմբերի 23-ին Պորտուգալիայի դեսպան Պեդրու Նունու Բարտոլուն (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճեն է հանձնել Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից, NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը կարեւորել են երկկողմ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` բարձրաստիճան փոխայցելությունների, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման միջոցով:
Քննարկվել են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները:
Երկուստեք անդրադարձ է կատարվել հայ եւ պորտուգալացի ժողովուրդների պատմական առնչություններին, այդ թվում Գալուստ Գյուլբենկյանի հարուստ ժառանգությանը: Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը շարունակել աշխատանքները մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցությունը խթանելու ուղղությամբ:



























