«Հյուսիսային հոսք 2» գազամուղի նախագիծը չի բարձրացնի Եվրամիության էներգետիկ անվտանգությունը, վստահեցնում է ԱՄՆ պետքարտուղարի՝ էներգետիկայի հարցերով տեղակալ Էլիզաբեթ Շերվուդ Ռենդալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

« Տարբեր աղբյուրներից մի քանի երթուղիներ ստեղծելու փոխարեն նույն աղբյուրից մեկ խողովակաշարը կրկնապատկելը չի բարձրացնի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Եվ իհարկե նաեւ Ուկրաինային կզրկի շատ կարեւոր տարանցման վճարներից, որոնք զգալի են՝ հաշվի առնելով այդ երկրի բյուջետային խնդիրները»,- ասել է նա ինտերնետային EurActiv պորտալին տված հարցազրույցում:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Մարտին ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Չեխիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի ու Լիտվայի նախագահները  նամակ են ուղարկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին, դեմ արտահայտվելով «Հյուսիսային հոսք 2» գազամուղի նախագծի իրականացմանը: Նրանց կարծիքով նախագիծը աշխարհքաղաքական ապակայունաացման վտանգներ է պարունակում : Անցած տարվա վերջին Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան ու Սլովակիան Բրյուսելին նամակ էին ուղարկել քննադատելով նախագիծը, նաեւ կարծիք հայտնելով, որ այն կարող է ուժեղացնել Եվրոպայի կախումը ՌԴ-ից, թուլացնել Կենտրոնական Եվրոպայի ու ԵՄ –ի երկրների էներգետիկ անվտանգությունը, հանգեցնել Ուկրաինայում իրավիճակի հետագա ապակայունացմանը:

«Հյուսիսային հոսք 2» նախագիծը ենթադրում է գազամուղի երկու ճյուղերի շինարարություն՝ տարեկան 55 մլրդ խորանարդ գազի ընդհանուր հզորությամբ, այն պետք է ՌԴ ափից Բալթիկ ծովով Գերմանիա հասնի: Այս նախագծին հատկապես դեմ է Ուկրաինան, որը դրա իրականացման դեպքում կկորցնի ռուսական գազը Եվրոպա տարանցելու իր դերակատարումը: