Նյու Յորքի 41-ամյա բնակիչ Ֆեռնանդո Էստրելան փորձել է մարմնի մեջ մի նահանգից մյուս նահանգ հերոինով լի 1.4 հազար փաթեթ տեղափոխել։ Հերոինի փաթեթները տղամարդու մարմնից հանել են հիվանդանոցում։ Մեղադրյալն իր մեղքան ամբողջովին հերքում է, գրում է NY Daily News-ը։
Ոստիկանությունը արագությունը գերազանցելու համար կանգնեցրել էր ֆուրգոնը, որի ղեկին եղել էր Էստրելան։ Ծառայողական շունը զգացել էր թմրանյութի հոտը, սակայն մեքենայի զննությունից հետո ոչինչ չէր հայտնաբերվել։ Կասկածյալին ձերբակալել էին եւ մարմինը հանգամանալից զննել։ Տղամարդու հետանցքի մեջ հերոինի հսկայական չափաբաժին էին հայտնաբերել։
Պարզվել է, որ Նյու Յորքի շրջանի բնակիչը թմրանյութը տեղափոխում էր Վերմոնտի նահանգ։





























