Թայլանդի հարավում ինքնաշեն ռումբերի մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով  1 մարդ զոհվել է,  11-ը` տուժել:

Ինչպես հայտնում է Reuters-ը` վկայակոչելով երկրի զինված ուժերում աղբյուրին, պայթյունները մարտի   30-ին եւ 31-ին որոտացել են Մալայզիայի հետ սահմանակից Պատտանիում` Թայլանդի երեք նահանգներից մեկում, որտեղ առավելապես մահմեդական բնակչություն է ապրում:  

Ինքնաշեն պայթուցիկ սարքերը փոքր հզորության էին, սակայն վնասել են փոստի, բանկի եւ շրջանային վարչակազմի շենքերը: Պայթյունների հետեւանքով մեկ անցորդ զոհվել է,   11 ոստիկան տուժել է:

Նշենք, որ փետրվարի վերջից թայլանդական իշխանություններն ուժեղացնում են առողջարանային նահանգներում անվտանգության միջոցները երկրի հարավում գործող իսլամական անջատողականների կողմից սպառնալիքների պատճառով, հայտնում է NTV-ն: