Ամերիկյան Միսիսիպի նահանգում շունը զբոսանքից վերադառնալիս տիրոջը կես կիլոգրամ մարիխուանայով լի փաթեթ է բերել: Տղամարդն այն հանձնել է տեղական ոստիկանությանը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Շատ տիրոջ խոսքով, նախ իրեն թվացել է, որ փաթեթում աղբ է: Որոշ ժամանակ անց ամերիկացին հոտից հասկացել է, որ թմրանյութ է:
Հայտնի չէ, թե որտեղ է շունը գտել փաթեթը: Իրավապահները հետաքննություն են սկսել:




























