66 տարեկանում մահացել է աշխարհահռչակ ճարտարապետ Զահա Հադիդը՝ բազմաթիվ շինությունների, այդ թվում՝ Լոնդոնի Օլիմպիադայի ջրային կենտրոնի հեղինակը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Guardian-ը:

Ծագումով իրաքցի դիզայները մահացել է Մայամիի հիվանդանոցում, սրտի կաթվածից: Այստեղ նա բուժվում էր բրոնխիտի դեմ:

Հադիդն առաջին կինն է, որը Բրիտանական ճարտարապետների թագավորական ինստիտուտի ոսկե մեդալին է արժանացել: Նրա հեղինակած շենքերը կարելի է տեսնել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ասիայի տարբեր երկրներում: Մոսկվայում նրա նախագծով կառուցվում է Dominion Tower գործարար կենտրոնը: