Բելգիական դատարանը հաստատել է 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին Ֆրանսիային արտահանձնելու որոշումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բելգիական RTBF հեռուստաալիքը:

«Դատարանը որոշել է բավարարել Աբդեսլամին արտահանձնելու մասին Ֆրանսիայի միջնորդությունը»,- հաղորդել է հեռուստաալիքը:

Սալահ Աբդեսլամին ձերբակալել են մարտի 18-ին, Բրյուսելում ֆրանսիական եւ բելգիական հատուկ ծառայությունների անցկացրած համատեղ գործողության արդյունքում: