Ավստրալական Պերտ քաղաքում կնոջը շուրջ 220 հազար դոլարի չափով փոխհատուցում են վճարել այն բանից հետո, երբ նա IKEA ընկերության աթոռից ընկնելու արդյունքում լուրջ վնասվածք է ստացել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail Australia-ն:
Նշվում է, որ ավագ դասարանների ուսուցչուհին 30 դոլար արժողությամբ «Martin» աթոռից ընկել է 2013 թվականի հունիսին:
Դրանից հետո ուսուցչուհին դատական հայց է ներկայացրել, իսկ փոխհատուցումը վճարել է տեղական կրթական դեպարտամենտը:
Պերտ քաղաքի դատարանն ընդունել է, որ այս աթոռները խոտան ունեն եւ հարմար չեն ողորկ հատակի համար:




























