ԱՄՆ Ջորջիայի նահանգի բանտում 1994-ին կատարած սպանության համար բանտարկյալի են մահապատժի ենթարկել, հայտնում է Associated Press-ը։ 41-ամյա Ջոշուա Բիշոփի մահապատիժն իրականացվել է մահաբեր ներարկման միջոցով։

1994թ. ամռանը Բիշոփը Լավրեթ Մորիսիոնի եւ Մարկ Բրեքսլիի հետ ալկոհոլ էր օգտագործել։ Երբ Մորիսոնը քնել էր, Բիշոփը փորձել էր նրա գրպանից հանել մեքենայի բանալիները, սակայն տղամարդը արթնացել էր, որից հետո Բիշոփը նրան ծեծելով սպանել էր։

Բիշոփը 1996-ին դատապարտվել էր մահվան, իսկ Բրեքսլին՝ ցմահ ազատազրկման, քանի որ օգնել էր թաքցնել մարմինը։