Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կիսակառույց ավտոմոբիլային էստակադի փլուզման հետեւանքով տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Զոհերի թիվը հասել է 23-ի։
Իշխանությունների տեղեկություններով՝ հաջողվել է փրկել 90 մարդու, որոնց ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել, հայտնում է BBC-ն։
Երկու կմ երկարությամբ էստակադը կառուցվում էր 2009 թվականից։ Ընդ որում, մի քանի անգամ աշխատանքի հանձնման ժամկետները բաց են թողնվել։
Փլուզման պատճառները դեռեւս անհայտ են, սակայն հնարավոր է, որ խոսքը շինարարական աշխատանքների որակը չպահպանելն է եւ շինանյութի պակասը։
IVRCL կառուցապատող ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստ են համագործակցել հետաքննության հետ։































