Գլենդելում անձնական տվյալներ գողանալու համար հայ է ձերբակալվել։

Գլենդելի ոստիկանության դեպարտամենտից հայտնում են, որ Սան Ֆերնանդոյից ոչ հեռու ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար իրավապահները կանգնեցրել են Ռաֆայել Հակոբյանի մեքենան, որի մեջ հայտնաբերվել է 5 բոլորովին նոր ականջակալ, որոնք դեռ օրիգինալ փաթեթավորման մեջ են եղել։

Վարորդը չի կարողացել ներկայացնել գնման կտրոնը՝ ասելով, թե ականջակալները գնել է իր կինը։ Մեքենայի հանգամանալից զննման արդյունքում դրա տարբեր մասերում թաքցրած կանխիկ դրամ, ինչպես նաեւ 8 կրեդիտ քարտ է հայտնաբերվել։ Բոլոր կրեդիտ քարտերը վերակոդավորված են եղել։

Օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել ստանալ բանկոմատներից գործարք կատարելու ժամանակ տեսախցիկների ֆիքսած կադրերը, որտեղ երեւում է, թե ինչպես է Հակոբյանը գնել 5 ականջակալները։

Նրան մեղադրանք է ներկայացվել անձնական տվյալներ գողանալու եւ կողոպուտի համար։