Ոստիկանությունը Կալկաթայում կառուցվող էստակադի փլուզման գործով հինգ մարդ է ձերբակալվել, հայտնում է Associated Press–ը:

Ձերբակալվածներն աշխատում էին Հայդարաբադում գրանցված ինչ- որ շինարարական ընկերությունում, որը 2007-ին պայմանագիր էր ստորագրել էստակադի կառուցման համար: Կալկաթայում ֆիրմայի գրասենյակը փակվել է:

Վերջին տեղեկություններով, փլուզման հետեւանքով 24 մարդ է զոհվել, վիրավորվել 80-ը: Փրկարարները հայտնել են, որ քիչ հավանական է, որ փլատակնեի տակ դեռ ողջ մնացածներ լինեն: