Ամերիկյան Ալաբամա նահանգում ցնցող դեպք է տեղի ունեցել: Երկու օրվա տարբերության ավագ դասարանների աշակերտների հետ սեռական կապ ունենալու մեղադրանքով ուսուցիչ ամուսիններ են ձերբակալվել: Ընդ որում, ըստ Heavy-ի, ամուսիններից ոչ մեկը չի գուշակել, թե արտադասարանային պարապմունքի ժամանակ ինչով է զբաղվում իր երկրորդ կեսը:
Ջեյմս Ֆրանկլին եւ Չառլի Փարքերներն աշխատել են նույն դպրոցում, որը ժամանակին իրենք են ավարտել՝ Փիքենսի ակադեմիայի քրիստոնեական մասնավոր դպրոցում: 2010 թվականին պսակադրված ամուսինները դասերից հետո հաճախ մնացել են դպրոցում՝ ուշացումը պատճառաբանելով արտադասարանային պարապմունքներով:
Ըստ Informing-ի, հանցագործության գաղտնիքը բացահայտվել է, երբ դպրոցի բասկետբոլի կանանց հավաքականի մարզիչ Չառլի Փարքերը ձերբակալվել է՝ դպրոցի աշակերտներից մեկի հետ սեռական կապի մեղադրանքով: Հետաքննությունն անչափահաս աշակերտների հետ սեռական կապի 11 դեպք է բացահայտել, ընդ որում, դեպքերից մեկը տեղի է ունեցել գերեզմանոցում:
Երկու օր անց ձերբակալել են նաեւ ուսուցչուհու ամուսնուն՝ Ջեյմսին: Մաթեմատիկայի 32-ամյա ուսուցչին մեղադրում են 19 տարին չլրացած աշակերտուհիների հետ սեռական կապի մեջ:
Ջեյմս Փարքերը բանտում է, իսկ նրա կնոջն ազատ են արձակել 110 հազար դոլար գրավի դիմաց:
Նշվում է, որ Փարքեր ամուսինները որդի ունեն: Ամենայն հավանականությամբ, փոքրիկի դաստիարակությամբ այսուհետ կզբաղվեն նրա տատիկներն ու պապիկները, քանի որ, ամերիկյան օրենսդրության համաձայն, ծնողներին մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:





























