«Աստղային պատերազմների» հերոս Դարթ Վեյդերի կոստյումով մարդը ժամանել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի նստավայր՝ նրան շամփուրներ եւ մանղալ նվիրելու համար:
«Որոշեցի Օդեսայի նահանգապետին այսպիսի նվեր մատուցել, որպեսզի նա կարողանա խորոված պատրաստել հենց ընդունարանում՝ չշեղվելով աշխատանքից»,- նշել է Դարթ Վեյդերը:
Նա նահանգապետարան է եկել ֆիլմից այլ հերոսների՝ Չիբուկիի եւ կայսերական գրոհայինների կոստյումներով անձանց ուղեկցությամբ: Վերջինները շենքի առջեւ լեզգինկա են պարել: Դարթ Վեյդերը փորձել է շենք մտնել եւ զանգահարել Սահակաշվիլիին, այնուհետեւ նվերները թողել է մուտքի մոտ եւ հեռացել «Դուրս արեցին Թբիլիսիից» եւ «Դարթ Վեյդերի բլոկ» գրություններով մեքենայով:






























