Հնդկաստանի արեւմուտքում Գուջարաթ նահանգում ամուսնացրել են ցուլին ու կովին, հարսանիքի համար տերերը 27 հազար դոլար են ծախսել, հայտնում է Daily Mail.–ը: Հանդիսությանը, որը կազմակերպվել էր տեղի գյուղերից մեկում, ավելի քան 300 մարդ էր մասնակցում:
Կենդանիների տերերը այդ ճոխ հանդիսությամբ ուզում էին ցույց տալ կովի կարեւոր դերը Հնդկստանի մշակույթում: Նաեւ ուզում էին դրանով դեմ արտահայտվել երկրի տարածքում այդ կենդանիներին սպանելուն:
Կենդանիներին հարսանիքին բերել ե ավտոմեքենայով, հարսանիքն էլ արել հնդկական բոլոր ավանդույթներով:
Կովը ինդուիզմում համարվում է սրբազան կենդանի ու մարմնավորում հարստությունը, բարությունն ու բարեկեցությունը: Հնդկաստանի տարծքում՝ բացառությամբ Կերալա ու Արեւմտյան Բենգալիա նահանգների, այդ կենդանիների սպանությունն արգելված է:





























