Սան Դիեգոյում Adventure Hornblower զբոսանավը բախվել է նավամատույցին: 7 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 3-ին հիվանդանոց են տեղափոխել:
Ըստ Lenta-ի, ականատեսներից մեկի նկարահանած տեսանյութում երեւում է, թե ինչպես է նավը մոտենում ափին՝ չկարողանալով նվազեցնել արագությունը: Այդ ընթացքում նավամատույցում շուրջ մեկ տասնյակ մարդ կա: Երբ ափին գտնվողները հասկանում են, որ նավը կանգ չի առնում, փորձում են արագորեն անվտանգ վայր տեղափոխվել:
The Daily Mail-ի փոխանցմամբ, միջադեպի պատճառը տեխնիկական անսարքությունն է:





























