Քալիֆորնիայում ամենագնացը փորձելով փախչել ոստիկանությունից, ներխուժել է ԱՄՆ Ֆրեսնո քաղաքի մոտ գտնվող Լիմուր ռազմակայան ու վնասել 60 մլն դոլար արժողությամբ F/A-18 Super Hornet կործանիչի պոչը, հայտնում է CNN–ը:
Զինվորական չինովնիկների ու նահանգի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների խոսքով ավտոմեքենայում երկու մարդ կար՝ ղեկի մոտ տղամարդ էր նստած, իսկ նրա կողքին մի կին: Վթարի հետեւանքով երկուսն էլ զոհվել են:
Նրանցից ոչ մեկը ոչ մի առնչություն չի ունեցել զինվորական ծառայության հետ: Չինովնիկների խոսքով, կատարվածը պետք է դիտարկել ոչ թե որպես միտումնավոր հարձակում ռազմակայանի վրա, այլ «ողբերգական միջադեպ»:




























