ԵԱՀԿ Մինսկի խումբը եկող շաբաթ Վիեննայում հերթական նիստը կանցկացնի, որտեղ քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության գոտում  իրավիճակի սրումը, RIA Novosti-ին հայտնել է կազմակերպությունում գործակալության աղբյուրը:

«Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտության շփման գծում առկա լարվածությունը եւ կարգավորմանը նպաստելու գործում ԵԱՀԿ դերը՝ Վիեննայում եկող շաբաթ պարբերաբար հրավիրվող խորհրդակցությունների շրջանակներում կհավաքվեն Լեռնային Ղարաբաղի հարցով 3 համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), որոնք, ինչպես սպասվում է,  Մինսկի խմբի անդամներին տեղյակ կպահեն իրավիճակի եւ համանախագահների հետագա քայլերի մասին՝ այդ ձգձված հակամարտության արագ կարգավորմանը նպաստելու համար ուղիներ գտնելու նպատակով»,- ասել է գործակալության զրուցակիցը: