Միջազգային հակաականային կենտրոնի ռուսաստանցի մանագետների առաջին խումբը Հմեյմիմ ավիաբազայից Պալմիրա է մեկնել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիացի զինվորականներն ականազերծել են Պալմիրա-Դեյր Զոր ճանապարհի 4 կմ-ն:
Հաշտեցման կենտրոնի տեղեկությունների համաձայն, Հալեպի նահանգի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրված բնակավայրերում տեղի բնակիչները սկսել են դաշտային աշխատանքները, նահանգի վարչակազմը սկսել է ջրամատակարարման եւ էներգամատակարարման համակարգերի վերականգնումը:





























