Եվրոպայի խորհուրդը ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին կոչ է անում դադարեցնել անտեղի արյունահեղությունը, որը ոչինչի չի հանգեցնի: Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հայտարարության մեջ:
Նա իր խորին մտահոգությունն է հայտնել շփման գծում ռազմական գործողությունների էսկալացիայի կապակցությամբ: «Եվրոպայի խորհուրդը երկու կողմերին կոչ է անում դադարեցնել այդ բոլորովին անտեղի արյունահեղությունը, որը ոչինչի չի հանգեցնի, բացի հետագա բռնության եւ մարդկանց մահվան, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Ես հետեւողականորեն կոչ եմ անում կողմերին պաշտպանել Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող կյանքի իրավունքը, վերադառնալ հրադադարի ռեժիմին եւ խաղաղ բանակցությունների վերականգնմանը: Դա մարդասիրական հրամայական է»,- ընդգծել է Թյորբյորն Յագլանդը:





























