2016 թվականի վերջին 2 ամիսների ընթացքում Գերմանիայի դեսպանը երեք անգամ հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ, հայտնում է Spiegel Online-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ առաջին ագամ Գերմանիայի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ էին հրավիրել փետրվարի 19-ին Սաքսոնիա Անհալթ դաշնային հողում ուսուցիչների մեթոդաբանական ձեռնարկների կապակցությամբ, որոնցում մասնավորապես մեծ ուշադրություն էր դարձվում Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերին, որոնք Անկարան հրաժարվում է ցեղասպանություն որակել: Մեթոդաբանական ձեռնարկում հայտնվել էր նաեւ Էրդողանի ծաղրանկարը, որտեղ նա պատկերված է գանգերի վրա քայլելիս:
Մարտին Գերմանիայի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ էին կանչել 2 անգամ: Մարտի 22-ին Մարտին Էրդմանին զրույցի էին հրավիրել գերմանական NDR հեռուստաալիքով ցուցադրված երգիծական հոլովակի պատճառով, որը իրենից Էրդողանի մասին երգ էր ներկայացնում՝ ծաղրելով նրա շքեղ կյանքը եւ քննադատելով մամուլի ազատության ոտնահարումները:
Մեկ շաբաթ անց՝ մարտի 29-ին, Էրդմանին նորից ԱԳՆ էին հրավիրել՝ դժգոհություն հայտնելով այն կապակցությամբ, որ դիվանագետը մարտի 25-ին ներկա է եղել Cumhuriyet թերթի՝ պետական հեղաշրջման փորձ անելու համար մեղադրվող 2 լրագրողների դեմ դատական նիստին:




























