Բելառուսն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինատեսակի գործածմամբ ակտիվ մարտական գործողությունների վերսկսման կապակցությամբ եւ կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը, վերադառնալ բանակությունների սեղանի շուրջ: Այս մասին ասված է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը եւ խուսափել քայլերից, որոնք տանում են լարվածության աճի եւ մարդկային զոհերի»,- ասված է հայտարարության մեջ:

Մինսկը հույս ունի, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կօգտագործեն իրենց հեղինակությունը լարվածության թուլացման եւ բանակցությունների միջոցով լուծում գտնելուն վերադառնալու համար:

«Որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր՝ մենք հետեւողականորեն պաշտպանում ենք հակամարտությունը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներով եւ նորմերով, առաջին  հերթին՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման եւ պետության սահմանների անխախտելիության ու ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերի հիման վրա լուծելու որոշումները»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: