Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկման կապակցությամբ:
«Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկմամբ: Կողմերին կոչ եմ անում պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերսկսել բանակցությունները»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։
Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր:





























