Bank of America Merrill Lynch-ը կազմել է աշխարհի յուրաքանչյուր երկրի հիմնական արտահանվող ապրանքի քարտեզը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Business Insider-ը:

Այս քարտեզը հիմնված է ԿՀՎ-ի World Factbook տեղեկատուի՝ 2014 թվականի տեղեկատվության վրա: Տարբեր երկրների արտահանումը խմբավորված է ըստ գույների, որոնց թվում առանձնացված են «նավթը», «սնունդ/խմիչքը», «մետաղներ/հանքանյութերը», «տեքստիլ/հագուստը», «թանկարժեք մետաղներ/հանքանյութերը», «մեքենաշինություն/տրանսպորտը», «փայտե արտադրանքը», «էլեկտրոնիկան» եւ «այլ»:

Ամենախոշորը «Նավթ եւ նավթամթերք» խումբն է, որում ներառված են Ռուսաստանը, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի երկրները: ԱՄՆ-ի եւ Չինաստանի հիմնական արտահանումն էլեկտրոնային ապրանքներն են: Եվրոպայի երկրների, Կանադայի, Բրազիլիայի եւ Ճապոնիայի արտահանման հիմնական ապրանքները կապված են մեքենաշինության հետ: