ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն համարում է հնացած կառույց եւ չի բացառում դրա փլուզման հնարավորությունը։
Վիսկոնսինի նահանգի Միլուոքի քաղաքում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի անդամներին՝ հայտարարելով, որ վերջիններս ԱՄՆ-ի հետ հավասար չեն հոգում դաշինքի ծախսերը։
«Մենք նրանց պաշտպանում ենք, իսկ նրանք մեզնից գողանում են։ Գիտե՞քէ մենք ինչ կանենք։ Ոչինչ»,-ասել է Թարմփը՝ հավելելով. «Կամ նրանք կվճարեն չվճարած գումարները, կամ պետք է դուրս գան ՆԱՏՕ-ից»։
«Եվ եթե դա հանգեցնի ՆԱՏՕ-ի փլուզման, թող այդպես լինի»,-ամփոփել է Թրամփը, հաղորդում է The New York Times-ը։





























