Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կոչ է արել չմոռանալ Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումների մասին։

«Եվրամիությունը պետք է մշտապես նշի Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների մասին՝ չնայած Բրյուսելի եւ Անկարայի միջեւ համագործակցություն կա միգրացիոն ճգնաժամի հարցում»,-հայտարարել է Մարտին Շուլցը՝ Bild am Sonntag-ին տված հարցազրույցում։

«Մենք իրավունք չունենք լեռլ Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների առթիվ միայն այն պատճառովմ, որ մենք համագործակցում ենք փախստականների հարցով։ Հակառակը, մենք պետք է  բացահայտենք այդ խախտումները եւ մշտապես երկխոսության մեջ լինենք Թուրքիայի հետ՝ մարդու իրավունքների ու ազատությունների հետ կապված հարցերում։ Երկիրը, որտեղ նախագահը բացահայտ կերպով քննադատում է լրագրողներին, որ նրանք ներկա են լինում դատական գործընթացներին, հասարակական պարսավանքի է արժանի։ Նույնը վերաբերում է քրդական հարցին, այստեղ չի կարող լինել ռազմական լուծում։ Թուրքիան պետք է վերադառնա խաղաղ գործընթացին»,-հայտարարել է Շուլցը։