Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու օգտին առաջիկա հանրաքվեի ընթացքում պատրաստ է քվեարկել բրիտանացիների 43%-ը: Այս մասին են վկայում The Observer պարբերականի համար Opinium սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները:

Միաժամանակ, հարցվածների 39%-ը դեմ է Բրյուսելի հետ Լոնդոնի հարաբերությունների խզմանը: Սոցիոլոգները նշում են, որ որոշիչ կլինի նրանց ձայնը, որոնք դեռեւս չեն կողմնորոշվել այս հարցում, իսկ այդպիսիք կազմում են հարցվածների 18%-ը:

Ընդհանուր առմամբ, մարտի 29-ից ապրիլի 1-ն անցկացված հարցմանը շուրջ 2 հազար մարդ է մասնակցել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Հունվարին նույն սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքներն առավելապես ԵՄ-ին անդամակցության օգտին էին՝ 40%՝ 41%-ի դիմաց: Մասնագետների հավաստմամբ, Մեծ Բրիտանիայի բնակիչներն առավելապես դժգոհ են ԵՄ երկրներից աշխատանքային միգրանտների հոսքի աճից: