Աբխազիայի բոլոր շրջաններում՝ բացի Գալիի շրջանից, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են:
Բոլոր՝ 160 ընտրատարածքներում տեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8-ին: Տարածքային ընտրական հանձնաժողովների տվյալներով, ընտրողների ակտիվությունը մեծ է: Ընտրությունները կայացած կհամարվեն, եթե քվեարկությանը քաղաքացիների մասնակցությունը կազմի 25%, իսկ թեկնածուն ընտրված կհամարվի ձայների պարզ մեծամասնությամբ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 4-ին:
ՏԻՄ ընտրւթյունները, Աբխազիայի նախագահի առաջարկությամբ, 2015 թվականի փետրվարից հետաձգվել էին մինչեւ 2016 թվականի ապրիլը: Այդ ընթացքում երկրի Սահմանադրությունում եւ ընտրական օրենսդրությունում համապատասխան փոփոխություններ են կատարվել: ՏԻՄ նախորդ ընտրություններն անցկացվել են 2011 թվականի փետրվարին:




























