Իսրայելի Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունն ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ ապրիլի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր (ֆոտոռեպորտաժ):

Իսրայելի պատվիրակության կազմում է նաեւ Կնեսետի պատգամավոր Դավիդ Բիտանը:

Թալի Պլոսկովը եւ Դավիթ Բիտանը ծաղիկներ են դրել 1915 թ. Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: