Եմենի նախագահ Աբդ Ռաբբի Մանսուր Հադին հայտնել է երկրի բարձրագույն ղեկավարությունում 2 նոր նշանակումներ կատարելու մասին։ Նախագահի հրամանի համաձայն՝ իր պաշտոնից զրկվել է երկրի փոխնախագահ, վարչապետ Խալեդ Մահֆուզ Բահահը։
«Գեներալ Ալի Մոհսեն ալ Ահմարը նշանակվել է հանրապետության փոխնախագահ»,- ասված է հայտարարության մեջ։ Մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ կառավարության ղեկավար է դառնում Ահմեդ Ուբեյդ բեն Դաղրը։ Բահահը մնում է Մանսուր Հադիի խորհրդական, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ալ Ահմարը Եմենում հայտնի է ոչ միայն որպես զորահրամանատար, այլ նաեւ որպես խոշոր գործարար եւ քաղաքական գործիչ, որը «Ալ Իսլահ» իսլամիստական կուսակցության հիմնադիրներից մեկն էր։