Թուրքիային դժվար թե կարելի է պատերազմական գործողություններից փախչող փախստականների համար անվտանգ վայր համարել, գրում է The Guardian-ը։
Պարբերականը հիշեցնում է, որ վերջերս The Times-ը գրել էր, որ Թուրքիայի սահմանապահները սպանել են 16 սիրիացիների, որոնք փորձել են ապաստան գտնել Թուրքիայում։ Սակայն, ինչպես նշում է հոդվածագիրը, սահմանին սիրիացիների գնդակահարությունները բոլորովին էլ նորություն չեն։ Սահմանին միգրանտներին գնդակահարելու մասին փախստականների եւ իրավապաշտպան խմբերի հայտարարություններն արդեն մի քանի տարի ստացվում են, եւ բոլոր այդ խախտումներն արձանագրվել են փաստերով։
Պարբերականը նշում է, որ սահմանային գոտիներում խախտումների թվի կտրուկ աճը Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ գործարքի տրամաբանական արդյունքն է։ ԵՄ ղեկավարները պատրանքներ են տածում, որ Թուրքիայում միգրանտները պաշտպանված են մահացու վտանգից։ Բացի այդ, հաճախակիանում են հայտարարություներն այն մասին, որ փախստականներին ապօրինի կերպով հետ են վերադարձնում իրենց երկրի անգամ այն բանից հետո, երբ նրանք բարեհաջող կերպով հաստատվում են իրենց տեղերում։




























