Վենեսուելայի դատախազությունը երկրում Ինտերպոլի ղեկավար Էլիեսեր Գարիսա Տորեալբային եւ գործարար Պաբլո Կարդենասին մեղադրել է Դոմինիկյան Հանրապետություն 349 կգ կոկաին տեղափոխելու մեջ, հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականը նշում է, որ մարտի 24-ին Դոմինիկյան Հանրապետություն ժամանած օդանավում հայտնաբերվել է 349 կգ կոկաին։ Վենեսուելայի դատախազությունը կասկածներ ունի, որ Կարդենասը ֆինանսավորել եւ ղեկավարել է թմրանյութերի խոշոր խմբաքանակ տեղափոխելու գործողությունը, իսկ Տորեալբան, օգտվելով իր ծառայողական դիրքից, համակարգել է օդանավակայանի ներսում թմրանյութերի անցկացումը։